Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:35 15-07-2022

Շուռնուխում ու Որոտանում մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. Տիգրան Աբրահամյան

Շուռնուխ և Որոտան գյուղեր էի գնացել. Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։

Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, պետության ծրագրերը դանդաղ ընթացքի մեջ են, բայց կան անհատներ, մասնավոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են իրականացրել/իրականացնում։

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը տեղում զգալի է, նկատելի է, որ տեղում և՛ բնակիչների, և՛ իրենց հիմնական գործառույթների մասով ակտիվ գործում են։

Իրականում զորքերի համար ծառայություն իրականացնելու բարդ տեղամաս է, բայց հիմա վիճակը սա է։

Իմ պատկերացումները սահմանային անվտանգության ապահովման առումով, բնականաբար, տարբերվում է այս իշխանության մոտեցումներից և գործողություններից, բայց նկատելի էր, որ այս հատվածում սահմանապահ զորքերը նկատելի աշխատանք տանում են, որը ընթացիկ խնդիրներ լուծում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, անելիքները շատ են, իսկ դրանց իրականացման սկզբունքները պետք է արմատական վերանայումների ենթարկվեն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել