copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 00:11 23-02-2026

Սպանվել է թմրաբարոն Էլ Մենչոն. Մեքսիկայում փակում են մայրուղիներն ու հրկիզում ավտոմեքենաները

Մեքսիկացի նարկոբարոն Նեմեսիո Օսեգերան, որը հայտնի է որպես «Էլ Մենչո», սպանվել է ռազմական գործողության ժամանակ: Այս մասին այսօր Reuters-ին հայտնել է գործողության ընթացքին ծանոթ կառավարական երկու աղբյուր:

Օսեգերայի դեմ ռազմական գործողությունը Թրամփի վարչակազմի կողմից Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարության վրա գործադրված ճնշման արդյունքն էր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնելու նպատակով։

«Նրան ձերբակալելու գործողությունը գլխավորում էր պաշտպանության նախարարությունը, և արդյունքում նա սպանվել է»,- հայտնել է աղբյուրներից մեկը:

Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում պատկերված են Խալիսկո նահանգի ճանապարհներին այրվող տրանսպորտային միջոցներ, որոնցից երկինք է բարձրանում թանձր ծուխը:

Մեքսիկական լրատվամիջոցները հայտնել են զինված անձինք հրկիզել են ավտոմեքենաներ և փակել ն մայրուղիները երկրի մի քանի նահանգներում, հատկապես հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը