Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:03 12-11-2025

Պաստառում մի բան է, նախագծում՝ ուրիշ. Անաստաս Միկոյան 64/5-ի բնակիչը՝ շինարարական խաբկանքի մասին

Անաստաս Միկոյան 64/5 հասցեում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում բնակիչներից մի կին նշեց, որ քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են ընկնում շինարարական պաստառների ու իրական նախագծերի անհամապատասխանության պատճառով։

«Ասում են՝ պետք է ոչ թե նայել էդ սիրուն բուստերների նկարած պաստառներին, այլ նախագծին։ Լավ, ենթադրենք՝ ես գրագետ եմ, նայել եմ նախագծին։ Դրանից հետո դուք տասը անգամ նախագիծ եք փոխել։ Ինձ տեղեկացրե՞լ եք։ Ես գնել եմ բնակարան այդ նախագծի հիման վրա, իսկ հետո փոխել եք առանց իմ գիտության։ Եթե ուզում եք, որ պաստառը և նախագիծը իրար հետ խոսեն, պետք է դրանք համընկնեն, ոչ թե պաստառում մի բան լինի, իսկ նախագծում՝ ուրիշ բան»,– նշեց նա։

Բնակչի խոսքով՝ այսպիսի փոփոխությունները խախտում են գնորդների վստահությունը և ստեղծում են իրավական անորոշություն, երբ մարդիկ գնում են բնակարաններ, որոնք փաստացի չեն համապատասխանում ներկայացված նախագծերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:40 Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան