copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:28 13-03-2023

Մարդն ասում է՝ ես ուրիշ տղամարդու հետ եմ ապրում, հղի եմ ուրիշ տղամարդուց, բաժանեք, բայց դատարանը դեռ գործ է քննում

Շիրակցի փաստաբաններն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել՝ հայտնելով, որ դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել:

Մարզի փաստաբաններից Թամարա Յայլոյանը օրինակներ բերեց նաև քաղաքացիական գործերով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Փաստաբանը նշեց, որ առանձին գործերով մահանում են հայցվորները, պատասխանողները: Իսկ քրեական գործերով երբեմն անձն այնքան երկար է մնում կալանքի տակ, որ ժամկետը հավասարվում է պատժի ժամկետին, մինչդեռ ակնկալում էր հասնել արդարացման: «Քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր իսկապես հոգնել են այս իրավիճակից։ Պաշտպանյալ ունեմ, որ ասում է՝ ի վերջո այնքան նստեցի, որ պատժի ժամկետը լրանում է, իսկ մինչ այդ ակնկալում էի արդարանալ»,- նշեց փաստաբանը։

Յայլոյանն ասաց, որ իր պաշտպանյալներից մեկը, երբ իմացել է, որ դատավորը գնալու է և իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջորդությունը չի քննվելու, հայտարարել է՝ հացադուլ կհայտարարի, և միայն փաստաբանների խնդրանքով դեռ չի դիմել նման ծայրահեղ միջոցի։

Թամարա Յայլոյանը որ ալիմենտի բռնագանձման գործերով քննությունը տևում է մոտ 2 տարի, այնինչ ալիմենտը բռնագանձվում է որպես երեխայի ապրուստավճար: Նրա ներկայացմամբ, կան ամուսնալուծության գործեր, որոնք կրկին չեն ավարտվում․ «Մարդը կոնկրետ ասում է. ես ուրիշ տղամարդու հետ եմ արդեն ապրում, հղի եմ ուրիշ տղամարդուց, բաժանեք։ Բայց դատարանը դեռ գործ է քննում, նախնական փուլում է գտնվում»։

Յայլոյանը նշեց, որ մարդիկ հասկանում են, որ անիմաստ է, անարդյունավետ է դատարան դիմելը այն պատճառով, որ դատավորները տեղափոխվում են, գործերի քննությունները ձգձգվում են։ Նրա խոսքով՝ կալանավայրերում մեծ աղմուկ է հասունանում, և թեպետ դեռ իրենց հաջողվում է իրենց պաշտպանյալներին զսպել, բայց այս կերպ շարունակվելու դեպքում վստահաբար այլևս չեն կարողանալու կասեցնել այն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում