Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:25 27-05-2025

Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է

Oragir.News-ն ահազանգ է ստացել Գյուլիքևխյան 25, 25/1 և 25/2 շենքերի բնակիչներից։ Կոյուղաջրերի խողովակի պայթյունի հետևանքով ամբողջ Գյուլիքևխյան փողոցը գտնվում է սարսափելի վիճակում։ Գարշահոտությունը և հակասանիտարական վիճակը տարածվել են ամենուր։ Փողոցի վերջում կոյուղաջրերից իսկական լիճ է գոյացել։

Բնակիչների խոսքով՝ խնդիրը վաղուց է առաջացել, մոտ 1 տարի առաջ, սակայն վերջին 4 օրերի ընթացքում հասել է գագաթնակետին։ Փողոցում է գտնվում նաև Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցը, որտեղ, ըստ բնակիչների՝ վերջին զանգի միջոցառումըն ուղեկցվել է այս տհաճ և հակասանիտարական տեսարանով։ Մարդիկ փուչիկներով ու ծաղիկներով ստիպված են եղել քայլել կոյուղաջրերի միջով։

«Ահավոր վիճակ է։ Չենք կարողանում շնչել, պատուհաններ բացել։ Վիրուսակիր իրավիճակ է, հատկապես՝ երեխաների համար։ Մենք շտապ լուծում ենք պահանջում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյուլիքևխյան 25/2 շենքի բնակիչներից մեկը։

Բնակիչները նշեցին, որ ում էլ դիմում են՝ ասում են, թե իրենց գործը չէ կամ մեղադրում են հենց բնակիչներին, իբր՝ խցանումն իրենք են ստեղծել։

«Գալիս են, կանգնում, նայում տեսարանին ու «դուխու» հոտին, հետո գնում։ Եթե որևէ քաղաքական գործչի տան դիմաց այս իրավիճակը լինի, այսպիսի վերաբերմունք կտա՞ն։ Եթե սա Տիգրան Ավինյանի տան դիմաց լիներ՝ մեկ րոպեում կվերացնեին։ Ամառ է, մարդ չի կարողանում պատուհան բացել»,- զայրացած հավելեց մեկ այլ բնակիչ։

Բնակիչները անելանելի վիճակում են և պահանջում են, որ պատկան մարմինները շտապ լուծում տան այս խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան