copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:30 15-04-2024

Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 

Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը 1 տառանի գերգաղտնագրված 2 որոշում է ստորագրել։ Դրանք հրապարակված են Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի պաշտոնական կայքում և հանրային իրարանցում առաջացրել սոցիալական հարթակներում։

Հանրության շրջանում ասեկոսեներ են տարածվում այս ուշագրավ որոշուների վերաբերյալ; Ոմանք կարծում են, թե այս գերգաղտնագրված որոշումները միայն կառավարությանն են վերաբերում։ Այս առումով վարկած կա, թե «Գ» որոշումները վերաբերում են կառավարություն-համայնք մութ գործարքներին։

Որոշ քաղաքացիներ էլ կարծում են, թե «Գ» որոշումները գլոբալ, քաղաքակրթական նշանակության որոշումներ են կապված արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ Մասնավորապես՝ Եվրամիության հետ առևտրային, ներդրումային ծրագրերին առնչվող որոշումները նշվում են «Գ», որպեսզի ոչ ոք, հատկապես՝ ռուս գործընկերները գլխի չընկնեն։




Oragir.News-ն առաջիկայում փորձելու է պարզել, թե ի՞նչ որոշումներ են գաղտնագրվել «Գ» տառով, կատարման ի՞նչ ընթացքում են, և ի՞նչ է շահելու փարաքարցին այդ որոշումների կատարման արդյունքում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան