Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:48 13-05-2025

Կրեմլը կհայտարարի Ուկրաինայի հետ բանակցողների մասին, երբ Պուտինն անհրաժեշտ համարի․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանի ներկայացուցիչների անունները կհրապարակվեն, հենց որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ համարի։

«Ոչ»,- ասել է մամուլի խոսնակը, երբ նրան հարցրել են, թե կարո՞ղ է նշել նրանց անունները, ովքեր կներկայացնեն Ռուսաստանը։

«Հենց որ նախագահը անհրաժեշտ համարի, մենք կհայտարարենք այդ մասին»,- վստահեցրել է Պեսկովը։