copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 01-04-2025

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի էական աճ։

Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

«2024 թվականին գրանցվել է նմանատիպ 160 դեպք այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 78։

Այսպիսով, պետական սահմանի ապօրինի հատումների թիվն ավելացել է 82-ով կամ 105.1 տոկոսով»,- ասված է հաշվետվության մեջ։

Ըստ դատախազության` նվազում է արձանագրվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերում։ 2024 թվականին գրանցվել է 15 նման դեպք՝ 2023 թվականի 24-ի փոխարեն։ Այսինքն՝ ցուցանիշը նվազել է 9-ով։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել