copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 20:25 14-05-2026

2026-ին Թուրքիայի սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է 2.944 մարդ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2026-ի հունվարի 1-ից մինչ օրս Թուրքիայի սահմաններն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է 2.944 մարդ։

Նախարարության մամուլի քարտուղար, ծովակալ Զեքի Աքթյուքի խոսքով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում սահմանային գործողությունների շրջանակում բերման է ենթարկվել 258 մարդ, որոնցից մեկը եղել է ահաբեկչական կազմակերպության անդամ։

Նա նշել է, որ տարվա սկզբից ի վեր սահմանը ապօրինի հատելու ժամանակ ձերբակալվել է 2.944 անձ, իսկ տարվա կտրվածքով սահմանը հատելու ապօրինի փորձ ընդհանուր առմամբ կատարվել է 29.194 անձի կողմից, որոնք կանխվել են:

Ըստ Թուրքիայի ՊՆ խոսնակի՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները՝ միաժամանակ իրականացնելով որոնողական և ականազերծման աշխատանքներ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ