Ներքին Տեսանյութ 48 րոպե առաջ - 21:12 08-09-2026

Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Իրավապահների կողմից ձերբակալված Արմեն Մանուկյանին դատարանն արդարացրել է և ազատ արձակել դատարանի դահլիճից։

Oragir.News-ը զրուցել է ընտանիքի անդամ Լիլիթ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակում են իրենք այժմ, ինչ աջակցություն են ստացել պետական և համայնքային կառույցներից և արդյոք բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ որևէ առաջընթաց կա։

Լիլիթի խոսքով՝ ընտանիքը սոցիալական աջակցության հարցով դիմել է համապատասխան կառույցներին։ Նրանք դիմել են նաև Սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչ աջակցություն կարող են ստանալ։

«Գնացել ենք նախարարություն, մեզ ասել են՝ դիմում գրեք։ Դիմել ենք, բայց ասել են՝ մեզ չի հասնում։ Ես ինքս եմ գնացել, երեխաներիս բոլոր փաստաթղթերով դիմել եմ, բայց նպաստ չեն տվել»,- պատմեց Լիլիթը։

Հիշեցնենք, որ Լիլիթը հաշմանդամություն ունի, որդիներից մեկն աշխատում է, սակայն ստանում է փոքր աշխատավարձ, ինչն ընտանիքի բոլոր կարիքները հոգալու համար բավարար չէ։ Նրա խոսքով՝ համայնքապետարանից որոշակի աջակցություն ևս ստացել են։ Մասնավորապես՝ երեխաների համար տրամադրվել են հիգիենայի պարագաներ, իսկ ընտանիքին նաև լվացքի մեքենա են խոստացել։

«Ինձ էդ պետք չի, ինձ էդ չի հուզում, էդ մանրուքները չեն հուզում։ Ինձ հուզում է իմ չորս պատը. ինձ իմ երեխեքի տանիքն է հուզում։ Իմ երեխեքը որտեղ են հաց ուտելու, որտեղ են քնելու»,- նեղսրտեց բազմազավակ մայրը։

Oragir.News-ը շարունակելու է հետևել, թե ինչպես կընթանան քաղաքային իշխանությունների հետ հետագա բանակցությունները և ինչ վերջնական իրավական լուծում կստանա Աերացիայի բնակիչների հարցը։

Ավելի վաղ Oragir.Newsհայտնել էր, որ Աերացիայում գտնվող 6 տնակները նախատեսվում էր ապամոնտաժել։ Իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, փորձել էին քանդել տարիներ շարունակ այստեղ գոյատևող բազմազավակ ու անապահով ընտանիքների միակ կացարանները։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է