copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:54 09-09-2026

ՊՎԾ֊ն սրտաճմլիկ հաղորդագրություն է տարածել` կրկին լսարանի անտեղյակության հույսով

Մեկ տարուց ավելի է առանց ղեկավար գործող, փաստորեն ավելորդ օղակ դարձած Պետական վերահսկողության ծառայությունը կենդանության նշաններ է ցանկանում ցուցադրել։

Նրանք քաղաքացուն տեղեկացնում են, որ բուհում բացահայտել են 400 միլիոն դրամ գերավճարի առկայություն և վերադարձրել իրական տերերին։

Հավելենք, որ եթե որևէ գումար ունի գերավճարի կարգավիճակ, ապա այն արդեն տիրոջ անունով է, նրա սեփականությունն է, և վերադարձնելու կարիք մեխանիկորեն չկա, իսկ գերավճարը «բացահայտելը» ժողովրդական լեզվով ասած պահանջում է ընդամենը 1֊2 սեղմակի դիպչել, և այդ թիվը անմիջապես կհայտնվի մոնիթորին։