copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:56 19-03-2025

Փաշինյանի՝ խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Կարեւոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։

Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը կամ միգուցե իրեն թվացել է ինքը բարդ իրավիճակ է ստեղծելու Ալիեւի համար։

Հենց այդ իրավիճակը ստեղծելու հետևանքով ադրբեջանական կողմը դարձել է բավականին ագրեսիվ, դրա մասին են փաստում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվատվական հաղորդագրությունները։

Հիմա գործընթացի շրջանակներում, որտեղ չկա միջազգային երաշխավոր, տարբեր դերակատարներ տարբեր ֆունկցիաներ են կատարում փխրուն իրավիճակը պահելու համար, բայց որեւէ ուղիղ ներգրավվածություն չունեն գործընթացի մեջ, Փաշինյանը անում է հաջորդ վտանգավոր քայլը, կրկին, իր հաշվարկով, փակուղային իրավիճակ ստեղծելով Ալիեւի համար եւ փորձելով դիրքավորվել որպես «կառուցողական»։

Ես չեմ քննարկում պայմանագրի բովանդակությունը, այնտեղ տեղ գտած բավականին վտանգավորո եւ խնդրահարույց դրույթները։

Ես զուտ ներկայացնում եմ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության ու քաղաքականության տեսանկյունից։ Եթե իրենք հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում այս պահին եւ այս իրավիճակում որեւէ թուղթ ստորագրել, նման քայլերով փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով։ Այդ ամենին ի պատասխան՝ Ադրբեջանը կարող է ուղղակի գնալ ռազմական գործողությունների՝ ամբողջ գործընթացը տապալելու համար։

Ալիեւը այս քանի օրերին դեռևս տրամադրություններ է շոշափում և ստուգում տարբեր մայրաքաղաքներից եկող արձագանքները։ Եվ հենց նրան զսպելու նպատակ պետք է հետապնդի տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքը։

Կոնկրետ՝ Թեհրան, Վաշինգտոն, Մոսկվա, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այս ուղղությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը ջանքեր գործադրի, իսկ Ալիեւի համար փակուղային իրավիճակներ ստեղծելու կամ «կառուցողական» հանդես գալու այս միակողմանի նվաստացման քաղաքականությունը միայն նոր ագրեսիայի է հանգեցնելու»։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին