copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:50 07-08-2025

ՀՀ վարչապետը պետության անունից այդ պայմանագիրը ստորագրելու իրավասություն չունի

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշեցնե’մ, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, հետևաբար ՀՀ օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների իմաստով՝ ՀՀ-ի անունից ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ համարվում է պայմանագիր, ուստի այն նախ պետք է անցնի ներպետական վավերացում՝ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կողմից, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է։ Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ կամ երկկողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այդ պայմանագիրը ստորագրելու իրավասություն չունի։

Այլ հարց է, որ ՀՀ վարչապետի աթոռին բազմածի համար, իշխանապահպանման տենչանքներում, ցանկացած խնդրի իրավականությունը չունի որևէ նշանակություն, քանի դեռ նրա տիրապետության ներքո են գտնվում հայրենահանձնման գործընթացին օժանդակող պետական կառույցները։ Օրինակները բազմաթիվ են. վերջին ամենաթարմերից՝ ֆեյսբուքյան գրավոր հրահանգով բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն ու կալանավորումը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում