copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:22 26-02-2025

Ուկրաինական ԱԹՍ–ները գրոհել են Տուապսեն

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Տուապսեին․ երկնքում լսվել է ավելի քան 40 պայթյուն։

Ըստ ռուսական ԶԼՄ–ների՝ ՀՕՊ համակարգը ոչնչացրել է անօդաչու թռչող սարքերը, սակայն դրանց բեկորները ընկել են բնակելի տների վրա Թեմրյուկի շրջանում, Տուապսեում և Ջիգինկա գյուղում։

Տեղացիների խոսքով՝ Սև ծովի վերևում երևացել են ՀՕՊ համակարգերի պատասխան հարվածների բռնկումները։

Նախնական տվյալներով՝ սա Տուապսեի դեմ Ուկրաինայի զինված ուժերի ամենամասշտաբային գրոհներից մեկն է։

Մի քանի ԱԹՍ-ի ոչնչացումից հետո դրանց բեկորները ընկել են բնակելի տարածքներում։

Թեմրյուկի շրջանում մեկ տան պատուհանների ապակիները կոտրվել են, մեկ այլ տան տանիք է վնասվել Ստրելկա ավանում։

Տուապսեում բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Տան հրդեհը արագորեն մարվել է, բայց դրա կողքին կայանված մեքենան ամբողջությամբ այրվել է։

Անապայի մոտ գտնվող Ջիգինկա գյուղում ԱԹՍ-ի բեկորները ընկել են սեփական տան մոտ, վնասվել է տնտեսական շինությունը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել