copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:30 20-11-2024

Լուսաղբյուրի դպրոցի տնօրենը ծնողների բողոքների պատճառով ազատվեց աշխատանքից

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի ծնողները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով` դպրոցի տնօրեն Անահիտ Շահնազարյանի հրաժարականը։

Բողոքից ընդամենը 1-2 ժամ հետո դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Դպրոցը արդեն տնօրենի պաշտոնակատար ունի դպրոցի ֆրանսերենի ուսուցչին, ով նաեւ զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը նշանակել են Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ։

Oragir.News-ի թղթակիցը զրուցել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Գայանե Թումանյանի հետ։

Մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ինքը ոչ մի լիազորություն չունի պատասխանելու հարցերին, թե ինչո՞ւ են ծնողները պահանջել Անահիտ Շահնազարյանի հրաժարականը, բայց փոխարենը ներկայացրեց իրավիճակը այնքանով, որքանով տիրապետում է։

«6-րդ դասարանի աշակերտների հետ կոնֆլիկտ է եղել, դեպքի մասին դասղեկը իրազեկել է ինձ, ես էլ ընկեր Շահնազարյանին։ Էդ դասարանի աշակերտների ծնողների հետ ենք հանդիպել, զրուցել ենք։

Հարցը դպրոցից դուրս եկավ, վերահսկողությունից դուրս եկավ։ Թե ինչի են ծնողները պահանջել տնօրենի հրաժարականը ես չգիտեմ, իրավասություն չունեմ պատասխանելու։ Մենք դպրոցի ներսում ուզել ենք զուտ ուսումնական պրոցեսը կարգավորել, որպեսզի չտուժի դասապրոցեսը»,-ասում է Գայանե Թումանյանը։

Տնօրենի պաշտոնակատարն ասում է այդ տարիքի երեխաներին բնորոշ կոնֆլիկտ է եղել, առանձնապես այդ դասարանը անկառավարելի չէ, անգամ դասղեկը չի հրաժարվել դասղեկությունից։

Ծնողները հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, որովհետև իրենց բողոքի հիման վրա դպրոցի տնօրենը ազատվել է։

«Կարիք չկա հարցը նորից քննարկել, կարևորը մեր բողոքը տեղ հասավ, իմաստ չունի նորից անդրադառնալը»,-նշեց գյուղի բնակիչներից մեկը։

Դպրոցի արդեն նախկին տնօրեն Անահիտ Շահնազարյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, բայց մեր հետախոսազանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը