Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:45 16-05-2024

Ինչո՞ւ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չի մեկնաբանում

Երեկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել էր, որ օրեր առաջ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանիը միացել էր Բագրատ Սրբազանի երթին և ողջագուրվել նրա հետ, ինչից հետո էլ իշխանություններից նախարարի առջև պահանջ է դրվել, որ Դանիելյանը պետք է աշխատանքից ազատվի։

Այսօր՝ կառավարության հերթական նիստից առաջ, լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից։

Անահիտ Ավանեսյանը, սակայն, անպատասխան թողեց հարցը։

Տեսանյութն՝ այստեղ։