copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:37 29-05-2024

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը․ Բագրատ Սրբազան

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպին։

Նրա խոսքով՝ նման պահվածքը դատապարտելի համարելն էլ քիչ է։

«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք և նույն Ամենայն Հայոց Հայրապետին երեկ սեձական պետության այլևս չկառավարությունն ու իր ղեկավարը փորձեցին արգելել մուտք գործել Սարդարապատ», - ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին արդյոք սա հրահանգ է եղել, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ ենթադրաբար այո։

«Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ես ասել եմ՝ ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքականություն մուտք գործելուց հետո Հայ Առաքելական եկեղեցին պետք է պատրաստ լինի քաղաքական հետևանքներին, տեղ-տեղ նաև ոչ ցանկալի, Բագրատ Սրբազանն արձագանքեց․ «Դրա քաղաքական հետևանքը ո՞րն է։ Մի պահ վերանանք որ Ամենայն Հայոց Հայրապետն է։ Սարդարապատի հուշահամալիր այցելելու և ոստիկաններով փակելու քաղաքական հետևանքը որն է։ Անիմաստ խոսակցությունների մեջ են այս մարդիկ»։

Հիշեցնենք, որ երեկ Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում