Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանը, որի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13–ին, ինքնասպանություն է գործել, դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։ Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ իր կյանքին ու ինքնասպան լինել։
Դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։