ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Նախարարը ծանոթացել է փողոցաշինական աշխատանքներին։
Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թե՛ փողոցաշինությանը, թե՛ Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություն անցկացնելու մտադրությանը, թե՛ ՀԷՑ-ի պետականացմանը և Անիի կամրջի վերոնորոգմանը։
Խուդաթյանը անդրադառնալով Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու հայտարարություններին, հայտարարել է.
«Վարչապետի հայտարարությունը ուժի մեջ է, և մեզ համար քաղաքական մեծ կարևորություն կա Գյումրիի հետ կապված, և մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև այն բարձրացրած խնդիրները, որոնց մասին ասացինք, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների՝ կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։