Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Էջմիածին-Երևան ճանապարհին միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ըստ միջադեպի ականատեսների՝ ամեն ինչ սկսվել է երթուղայինի վարորդի և ուղևորի միջև վիճաբանությունից։ Ուղևորը դժգոհել է շոգից, ինչից հետո վարորդը, ըստ ներկայացված տեղեկությունների, նրան ասել է՝ «Շատ շոգ է, արի քշի՝ գնանք» և փորձել է զրկել նրան իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից։
Այնուհետև իրավիճակն ավելի է սրվել։ Ուղևորին իջեցրել են երթուղայինից, ֆիզիկական բռնություն կիրառել ուղևորի նկատմամբ։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի՝ երթուղայինում գտնվող քաղաքացիների աչքի առաջ։
Միջադեպը ևս մեկ անգամ հարց է բարձրացնում ուղևորների նկատմամբ վերաբերմունքի, սպասարկման մշակույթի և հատկապես տարաձայնությունները բռնության չվերածելու անհրաժեշտության մասին։