Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը՝ Էվելինա Ստեփանյանը, հանրությանն են ներկայացրել նոր ու անկեղծ տեսանյութ։ Զույգը բաց զրույցի ընթացքում անդրադարձել է համացանցում իրենց հասցեին գրվող մեկնաբանություններին և բացահայտել, թե ինչպես են վերաբերվում բացասական կարծիքներին։
Տեսանյութի ընթացքում Լևոն Մկրտչյանը նշել է, որ հետևորդների կողմից մեծ քանակությամբ ջերմ ու դրական արձագանքներ են ստանում.
«Մարդիկ մեզ հաճախ անվանում են սեր զույգ»,- նկատել է դերասանը։
Էվելինան, սակայն, հավելել է, որ դրականին զուգահեռ համացանցում քիչ չեն նաև բացասական ու տհաճ մեկնաբանությունները։ Նա ընդգծել է, որ որևէ կերպ չի պատրաստվում հանդուրժել նեգատիվը.
«Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել։ Իրականում բացի դրականից շատ այլ բաներ էլ են գրում, բայց ես բոլորին արգելափակում եմ, քանի որ չեմ պատրաստվում բացասականը հանդուրժել։ Ինձ համար հետևորդների քանակը կարևոր չէ, կարևորը որակն է»,- եզրափակել է նա։