copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:12 27-07-2024

Մեր հայրենակիցների և մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա. Բագրատ Սրբազան

Մենք իրավունք չունենք Հայոց հարցից որևէ հարց առանձին դիտարկել, որքան էլ դա լինի մեծ ու ծավալուն։ Արցախը մեր ամբողջ հարցերի շարքի շատ կարևոր բաղադրիչն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք Արցախի հարցը սկսեցինք առաձին քննարկել, դրա համար էլ մենք հիմա մոռանում ենք դրա մասին, որովհետև առանձին հարց է եղել մեզ համար։ Ոչ, սա ամբողջական փաթեթի հարց է, ինքնության, գոյության հարց է: Ես չեմ ուզում դիտարկել եւ չեմ դիտարկի երբեք Արցախը իբրեւ առանձին մի բան: Այս պայքարը միտված է մեր տունը վերականգնելու: Այս փուլում մեզ համար անհրաժեշտություն է, որպեսզի, այո, վերադարձ տեղի ունենա, միջազգային երաշխիքներով կլինեն, ինչ ճանապարհներով կլինեն, մեր հայրենակիցների եւ մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա, դա առաջնաին խնդիր է մեզ համար, պետության համար»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ Ադբեջանը անընդհատ խոսում է Արեւմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի մասին, սակայն ՀՀ կառավարությունը մի բառ չի ասում արցախցիների՝ իրենց տներ վերադարձի մասին:

«Արցախում այն, ինչ-որ տեղի է ունեցեմ մեր ամենամեծ ամոթն ու անպատվությունն է եւ այս պայքարը նաեւ հենց դրա համար է».- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում