Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 27-10-2025

Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը հովանավորում է կրոնական սրբապղծությունը. Արսեն Բաբայան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին։

Նրա հետ խոսել ենք իշխանական լրատվամիջոցներում տարածված և Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի, անձնական կյանքի և տարածքի գաղտնիության խոչընդոտման, տեսանյութի բովանդակության մասին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ապօրինի նկարահանման համար քննադատություններից հետո ՔՊ-ականների դատապարտման, դրա արժանահավատ լինելու, հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ քայլերի և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Մենք լսեցինք Արշակ Սրբազանը հերքեց դա և մենք որևէ առիթ չունենք նրան չհավատալու համար, որովհետև Սրբազանը երբևէ չի արել այնպիսի գործողություն, չի խոսել այնպիսի մի բան որը կասկածի տակ կդներ, իի հակադրություն դրա Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում հազարավոր ստեր է հորինել, հետևաբար մենք հիմքեր ունենք Նիկոլ Փաշինյանին չհավատալու»,- ասաց նա։

Բաբայանը նկատում է՝ այս տեսանյութի տարածմամբ իշխանությունն իրեն է վատ դրության մեջ դնում։ «Եթե իշխանությունը պնդի, որ տեսանյութը կեղծ չէ, շատ ավելի վատ իշխաութթյան համար, քան եթե իսկապես կեղծ լինի»,- նշեց նա։

Բաբայանի խոսքով՝ մարդիկ Հովհաննավանք էին գնացել ոչ թե Ստեփան Ասատրյանին աջակցելու, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կգնաք, եթե չգնաք կաշիներդ կքերթեմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ