copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:00 17-08-2026

Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում

Քաղաքական անպատասխանատվությունը ապապետական մտածողության ցուցիչ է։ Երբ պետական պաշտոնյան անպատասխանատու վարք է դրսևորում, նշանակում է՝ պետությունն անպաշտպան է, չունի ներքին հենարան և կարող է կործանվել։

Արմավիրի մարզում գյուղացիներն այսօր բողոքի ցույց էին անում, փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ Oragir.News-ին գյուղացիները հայտնեցին, որ վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել, հողագործությամբ զբաղվել, սակայն չեն կարողանում իրացնել բերքը։

Ինչո՞ւ են գյուղացուն մենակ թողնում, ինչո՞ւ չեն կազմակերպում բերքի իրացումը։

Գյուղերից մեծ քանակով մարդիկ գալիս Երևան կամ արտագաղթում։ Պատճառներից մեկն էլ սա է, որ գյուղացին ամբողջ տարի չարչարվում է, բայց վերջում չի կարողանում իրացնել բերքը։ Արդյունքում ընկնում է պարտքերի տակ ու ստիպված դուրս գալիս գյուղից, այլ աշխատանքով զբաղվում, որ փակի պարտքերը։ Իսկ վատագույն դեպքում արտագաղթում է, դրսում է աշխատում, փող ուղարկում, որ տնեցիները փակեն իր վարկերը։

Նորմալ երկրում իշխանությունները նախապես մոնիտորինգ են անում, հաշվարկում, թե ով ինչ բերք է աճեցնում, ինչպես կարելի է այն իրացնել և այլն։ Եվ նախապես են գյուղացու հետ պայմանավորվում մթերման, գնի, որակի և այլնի շուրջ։ Այսպես իշխանությունները ցույց են տալիս, որ սրտացավ են, գյուղացու կողքին են, մտածում են մարդկանց մասին, խրախուսում են գյուղատնտեսական աշխատանքը և այլն։ Այս ամենն անում են ոչ միայն մարդասիրությունից ելնելով, այլև քաղաքական պատասխանատվությունն է դրդում նրանց այդպես վարվել, որ գյուղերը ծաղկեն, մարդկանց բարեկեցությունն աճի։

Որոշ սակավակիրթ կառավարիչներ կարծում են, թե գյուղատնտեսության դարն անցել է, իմաստ չունի գյուղը զարգացնել, կարելի է ներկրել գյուղատնտեսական ապրանքները և վաճառել ժողովրդին։ Եվ իսկապես։ Վերջին տարիներին խանութներում տեղական գյուղմթերքը պակասում է, ավելի շատ ներկրվող միրգ ու բանջարեղեն է վաճառվում։ Նույնիսկ միսն ու կաթնամթերքն են ներկրվում։ Եթե այս տենդենցը շարունակվի, ապա առաջիկայում հայկական գյուղերը կդատարկվեն, իսկ դաշտերն ու այգիները կվերածվեն անապատի։

Արմավիրի մարզի գյուղացիների հուսահատ բողոքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն առանձնակի մտահոգված չեն, որ գյուղացին մնա գյուղում, հող մշակի, բարիք ու բերք ստեղծի։ Այս անպատասխանատվության արդյունքում առաջին հերթին տուժում են մի քանի հազար գյուղացիներ, փչանում է նրանց բերքը կամ շատ էժան իրացվում։ Մի քանի հազար մարդ ընկնում է պարտքերի տակ, կորցնում գրավադրված գույքը և այլն։ Սակայն ավելի մեծ վտանգ կա այս ցույցի հետևում։

Պաշտոնյաների անպատասխանատվությունն իրական չարիք է պետության համար։ Դա նշանակում է, որ նրանք պետությունն իրենցը չեն համարում։ Տվյալ դեպքում, եթե Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քաղաքական պատասխանատվության գիտակցում ունենար, ապա գյուղացիները բողոքի ցույց չէին անի։ Մթերողը պայմանավորված ժամանակին, պայմանավորված գնով կմթերեր նրանց բերքը։ Իսկ այսօրվա բողոքը ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունները հայ գյուղացուն մարդու տեղ չեն դնում։ Իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք պետությունն իրենցը չեն համարում։ Հակառակ պարագայում՝ գյուղացուն չէին մղի հուսահատ քայլի, որ վերջինս ցույց անի, մայրուղին փակի ու պահանջի, որ իր հարցին լուծում տրվի։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը