copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:15 23-05-2024

Արտահե՞րթ, թե՞ հերթական․ Բագրատ Սրբազանի շարժումից շատ բան է կախված

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ֆոնին Հայաստանում կրկին օրակարգ է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որը շատերի կողմից դիտարկվում է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելք։

Չնայած գործող իշխանությունները վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, որ հաջորդ ընտրությունները Հայաստանում կայանալու են սահմանված ժամանակին՝ 2026 թվականի հունիսին, սակայն քաղաքական ու փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ դրանք կարող են կայանալ վաղաժամ։ Իշխանությունների շրջանում այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության առկայության մասին քննարկումները քաղաքական դաշտում ծավալվում էին դեռևս նախորդ տարեվերջից, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն կարծես թե հրաժարվել է այդ գաղափարից։

Oragir.News-ը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից հետաքրքրվեց՝ ներկայիս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր համարում, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների։

Ի պատասխան՝ նա նշեց, որ այս առնչությամբ դեռևս ամիսներ առաջ, երբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, ինչպես նաև Տավուշում հատվածային սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու անգամ հեռանկարը չկար օրակարգում, ասել է՝ գործող իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ նա առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումներում առնվազն որպես սցենար դիտարկում է արտահերթ ընտրությունների անցկացումը։


/Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան/

«Կրկնեմ՝ դեռ ամիսներ առաջ եմ ես այս տեսակետը արտահայտել, որ նրա վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ առնվազն սցենարների խմբում այս մեկը դիտարկվում է որպես հնարավոր, հավանական, կամ անհրաժեշտ»,- ասաց նա։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ իրավիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ այնպիսինն է, որ իրադարձությունների զարգացման նման սցենարը պետք չէ բացառել։ Նա ընդգծեց, որ դա կախված է ամենատարբեր գործոններից, այդ թվում նրանից, թե Բագրատ Սրբազանը որքանով կհաջողի իր առաջնորդած գործընթացը։

«Վերջին հաշվով մենք այստեղ գործ չունենք մի իրավիճակի հետ, երբ ինչ-որ սենյակում նստում ու պայմանավորվում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի վերջո ցանկացած սցենար հասունանում է քաղաքական դերակատարների գործունեության արդյունքում, և այստեղ շատ բան կախված է նրանցից, թե Բագրատ Սրբազանը տվյալ պարագայում ինչ հաջողության կհասցնի իր ղեկավարած շարժումը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին, երբ 2024 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը օրակարգում էր, Oragir.News-ի հետ զրույցում Հակոբ Բադալյանը նշել էր՝ իշխանությունների հռետորաբանությունը և գործողությունների տրամաբանությունը հուշում են արտահերթ ընտրությունների անցկացման մտադրության մասին։ Նա համոզմունք էր հայտնել, որ հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է պայմանավորված լինել միջազգային միջավայրով և այն խնդիրներով, որոնք առկա են տարածաշրջանում՝ Հայաստանի անվտանգային միջավայրի հանդեպ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան