copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:20 18-03-2026

Բագրատ Սրբազանի ազատ արձակումը կախված է իշխանություններից. պաշտպան

«Մենք չենք միջնորդելու կալանքի փոփոխություն այլընտրանքային խափանման միջոցներով, այլ ընդունելի տարբերակ է լինելու բացառապես ազատությունը»,- ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով մերժվել է Բագրատ Սրբազանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցը՝ հավաքներ անցկացնելու կարգը խախտելու մեղադրանքով։

Սողոյանը հավելեց նաև, որ թեև Վերաքննիչ դատարանը մերժել է Սրբազանին վարչական պատասխանատվության ենթարկել հավաքների կարգը խախտելու համար, սակայն այս որոշումն ուղղակի ազդեցություն չի ունենա ներկայիս կալանքի վրա։

Փաստաբանն ասաց, որ սրանք իրար հետ չփոխկապակցված գործեր են, քանի որ վարչական վարույթը վերաբերում էր 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դեպի Հանրային հեռուստատեսություն իրականացված երթին, իսկ այժմ Սրբազանը կալանքի տակ է գտնվում բոլորովին այլ՝ քրեական գործի շրջանակներում։

Նա ընդգծեց. «Սրբազանի դիրքորոշումն այն է, որ իրեն բացարձակ արդարացված կարգավիճակով պետք է տեսնեն, և այդ մեսիջով հանրությանը պետք է ուղարկել ազատություն, թե չէ՝ ինքն իր անձնական բարեկեցության կամ այլ կոմֆորտի համար մտածելու պատճառներ չունի»։

Սողոյանի փոխանցմամբ՝ վարչական դատարանները խուսափել են հարցի բովանդակային քննությունից և կայացրել են իրենց համար ապահով որոշում՝ հիմնվելով զուտ տեխնիկական հիմնավորման վրա։ Դատարանն արձանագրել է, որ իրավախախտման արձանագրությունը կազմել է քաղաքապետարանի վարչության պետը, մինչդեռ օրենքով նման լիազորություն ունի բացառապես համայնքի ղեկավարը, ով իրավասու չէր այն վերալիզորել։

Փաստաբանը մանրամասնեց, որ հավաքը եղել է օրինական և պատշաճ ծանուցված «Սրբազան պայքար» շարժման համար գրանցված ՀԿ-ի նախագահ Լիդիա Մանթաշյանի կողմից։

Սակայն քաղաքապետարանը փորձել է պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ պատճառաբանելով, թե հավաքը փաստացի ղեկավարել է նա, այլ ոչ թե ծանուցում ներկայացրած անձը։

Խոսելով առաջիկա ակնկալիքների մասին, Սողոյանը նշեց, որ թեև Սրբազանի ազատ արձակումը սպասելի է, սակայն իրավիճակը կախված է նրանից, թե ինչպես իշխանությունները կարձագանքեն Սրբազանի սկզբունքային դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան