Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:50 30-11-2023

Իր տան հողամասում աշխատելիս տղամարդն այրվածքներ է ստացել ու մահացել. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նորակերտ գյուղի բնակիչ, 83-ամյա Ռուբեն Վ.-ն իր տան հողամասում մաքրման աշխատանքներ է կատարել, հետո խոտերն այրել է վառած յուղով, ինչի ժամանակ էլ կրակի տարածումն ազնգուշաբար անցել է նրա հագուստին: Ստացված այրվածքներից տղամարդը մահացել է:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: