Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:03 12-05-2022

Փսակին պատմել է, որ Սպիտակ տանն աշխատելիս սպառնալիքներ է ստացել

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսակին հինգշաբթի խոսել է Սպիտակ տանն աշխատելու ժամանակ ստացած սպառնալիքների մասին։

«Անձամբ ինձ համար (Սպիտակ տան մամուլի քարտուղար աշխատելու ժամանակ) ամենադժվարն այն էր, որ ես սպառնալիքներ էի ստանում, իմ անձնական հասցեով և երեխաներիս անուններով ինձ ուղարկված հաղորդագրություններ, տհաճ նամակներ։ Գիտեք, դա անցնում է բոլոր սահմանները, երբ դառնում է մի փոքր սարսափելի: Եվ սա ինձ համար այս աշխատանքի ամենադժվար կողմն էր: ...Մարդիկ սպառնում էին գալ իմ տուն»,- լրագրողներին ասել է Փսակին, նրա խոսքերը մեջբերում է The Hill թերթը:

Ամենից շատ դիտված