copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:55 24-05-2023

Նիկոլ Փաշինյանը որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու

Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և անհատ գործիչները դիմել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցությունների պատգամավորներին՝ խնդրելով այն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին։

Դիմումը ներկայացնում ենք ստորև․


«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցությունների պատգամավորներին

Դ Ի Մ Ու Մ

Հարգելի՛ պատգամավորներ

Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս եւ անհատ գործիչներս, ուշի-ուշով հետևելով Արցախի եւ ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում եւ սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումները կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:

Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ եւ չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով եւ անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:

Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը եւ ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:

Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին: Հարգանքներով՝

1. Արտակ Գաբրիելյան - Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող

2. Ալեքսան Թորոյան – Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն

3. Ստեփան Հակոբյան – «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ

4. Դավիթ Ռստակյան - «Վիրք» կուսակցության նախագահ

5. Ազատ Շիպակցյան – Ջավախքի մտավորականների միության նախագահ

6. Михаил Коликиди - Союз греков Самцхе-Джавахети «Патрида»

7. Սամվել Պետրոսյան – «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը

Ձեզ գուցե հետաքրքրի