copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:30 21-02-2024

Նիկոլ Փաշինյանը ոչ մի տողով չանդրադարձավ Արցախյան շարժմանը․ Արցախյան հիմնահարցի փաշինյանական էվոլուցիան

36 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, սկիզբ առավ Արցախյան շարժումը՝ դառնալով գաղափարական նոր վերածննդի սկիզբը։

Հատկապես այս տարի առանձնահատուկ էր օրվա խորհուրդը․ 36 տարի անց Արցախը կրկին գերության մեջ է, իսկ նրա որդիները՝ տնավեր ու փախստական։

Այս տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտարբերության մատնեց պատմական այս իրադարձությունը՝ իր լռությունը կոծկելով մյունխենյան աշխատանքային այցով։

Իր իշխանության բոլոր տարիներին Փաշինյանը իրեն հատուկ խանդավառությամբ ուղերձներ է հղել Արցախյան շարժման սկզբնավորման օրվա առիթվ, անգամ 2021 թ․, երբ արդեն մասնակիորեն կորսված էր Արցախը, սակայն առջևում ընտրություններ էին, ուստի նա, միևնույն է, խոսում էր աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու, ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրն ու ապագան տնօրինելու վճռականությունից։

2022 թ․-ից սկսած՝ Փաշինյանի ելույթներում հայտնվեցին զիջողական երանգներ։

«Հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը»,- հայտարարեց Փաշինյանը:

Երեկ Փաշինյանը լուռ էր․ նրան հաջողվել է շրջել մեր հայրենիքի պատմության վերջին էջը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում