copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:37 04-07-2022

Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք. Չավուշօղլուն սպառնացել է Ֆինլանդիային և Շվեդիային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն) ու PKK-ն («Քուրդիստանի բանվորական» կուսակցություն) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի դրանից, իրենք հիշյալ երկրներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբեկիչներ են, ներքաշված են ահաբեկչության մեջ, և իրենց հանցավարությունը հաստատված է։

Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղադրել է երեսպաշտության և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։

«Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ։ Թուրքիան, երբ իր դեմ վտանգ է առաջանում, անում է անհրաժեշտ ամեն ինչ և վերացնում այն»,- զգուշացրել է նա։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է. «Մենք պայմանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբեկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչական կառույցն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է, ու վերացնում է»։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
21:34 ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը