copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:14 28-06-2022

Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին: Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի: ՌԴ-ում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում:

Դեսպանի՝ թիկնապահներով շրջելու վերաբերյալ մեր տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ից հերքում են: Քննարկվող թեմա է աշխատողների շրջանում նաեւ դեսպանատան ֆինանսավորման սպասվող ավելացումը: Չի բացառվում, որ հավելյալ գումարներով կթարմացվի դեսպանատան ավտոպարկը: Ի դեպ, վերջերս Մոսկվայի հայերը նկատել են, որ կարմիր դիվանագիտական պետհամարանիշներ են տրամադրվել ռուսաստանաբնակ որոշ հայ գործարարների: Մեր տեղեկությունները ճշտելու նպատակով գրավոր դիմեցինք ԱԳՆ, որից վերջին շրջանում, ի պատասխան մեր հարցերին, միայն երկու բառ ենք ստանում. «Չի համապատասխանում իրականությանը»: Վերջին հարցումների հերքումները կներկայացնենք ստանալուն պես»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը