Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը Մոսկվայում ազատ շրջում է
Հայաստանի Հանրապետությունում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը Մոսկվայում ազատ շրջում է։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում տարածված տեսանյութից։
Մասնավորապես Պողոսյանը սիրելիի ուղեկցությամբ զբոսնում է Մոսկվայում, այնուհետև նրանք գրկախառնվում են և համբուրվում։