copy image url
Ներքին 4 տարի առաջ - 01:26 26-06-2022

Ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» անունով նախաձեռնություն․ Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն, թարգմանիչ ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՈՒՇԱԳԻՐ

Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ ՀՀ Լոռվա մարզի Մոտկորի տարածաշրջանի (Թումանյան խոշորացված համայնք) հանրության, բնակավայրերի, շրջակա միջավայրի ներկայով և ապագայով, հայտարարում ենք «ՄՈՏԿՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» նախաձեռնության ստեղծումը։

Հայտարարում ենք, որ «Մոտկորի զարգացման միավորում»-ը հասարակական կազմակերպությունների, գործարարների, հիմնադրամների, անհատների ինքնակամ համախմբում է «Մոտկոր հատուկ գոտի» հայեցակարգի շուրջ, հանուն Մոտկորի տարածաշրջանի, Լոռվա, Հայաստանի Հանրապետության զարգացման, հանուն Մարդու և Միջավայրի ներդաշնակման, հանուն մեր ներկայի և ապագայի՝ մեր սերունդների և մեր բնության հարատևման։

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ


«Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոն ՀԿ

«Խարույկ» արշավական ակումբ

«WWF Հայաստան» հիմնադրամ

«Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոն ՓԲԸ

«Սպիտակ ջոկատ» ՀԿ

«Մեծ Մոտկոր» ՍՊԸ

«Խոսքի Իշխանություն» ՀԿ

«4rd.am» լրատվական կայք

«Էկոնյուզ» լրատվական

«Կենսաբանների հայկական միություն» ՀԿ

«Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ

«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ

«Արցախի տիկնիկային արվեստների գործիչներ» ՀԿ

«Ահնիձորի զարգացման հիմնադրամ»

«Կանաչ ուղի» ՀԿ

«Կանաչների կուսակցություն»

Մեր մտահոգությունը կիսող կազմակերպությունները և անհատները կարող են միանալ «ՄՈՏԿՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» նախաձեռնությանը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ