Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:32 02-02-2023

Ծանր վիճակում գտնվող Օֆիկը կոնֆետ է ուզում․ Մաթևոսյան քույրերի ողբերգությունը

Ծանր պայմաններում մի կերպ գոյատևում են Մաթևոսյան քույրերը։ Օվսաննա Մաթևոսյանը 74 տարեկան է ու արդեն 7 տարի գտնվում է անկողնային վիճակում։ Քույրը՝ Թերեզան 77 տարեկան է ու չգիտի ինչ տեղավորել սառնարանում, ուտելիք չունեն, հաճախ քաղցած են քնում։ Պետության կողմից որևէ օգնություն չեն ստանում։

«Փոքրիկ սենյակը տաքացնելու հնարավորություն չունենք, հանրակացարանում ենք։ Մարդ ենք ու ուզում ենք ապրել։ Հազար անգամ խնդրել եմ, պաղատել, որ պետությունը մի քիչ օգնի։ Անգամ «պանպերսի» փող չի մնում դեղերն առնելուց հետո։ Օֆիկը ուտել սիրում է, չի հասկանում, բայց անընդհատ պահանջում է։ Մի կանֆետը հիվանդ քրոջս համար մեծ բան է, ու էլ չեմ կարողանում առնել, ասեք՝ ի՞նչ անեմ»,-ասում է Թերեզա Մաթևոսյանը։

Օվսաննա Մաթևոսյանը մանկուց հաշմանդամ է։ Քույրը միշտ եղել է կողքին։ Հանրակացարանայաին պայմանները երկու քրոջ համար սարսափելի են։ Տարեց քույրերը պետական մարմիններին այլևս չեն դիմի։ Հավատում են, որ բարի մարդիկ դեռ կան, ու իրենք մի օր կապրեն քիչ թե շատ նորմալ պայմաններում։

Լուսին Ղազարյան



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ