copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 23-06-2022

Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանվել 007 գործակալ Ջեյմս Բոնդի մեքենաները

Բրիտանական մասնավոր Bonhams աճուրդի տունը աճուրդի է հանել 007 գործակալ Ջեյմս Բոնդի երկու մեքենաները, որոնք նա վարել է «Սպեկտր» (2015) և «Մահանալու ժամանակը չէ» (2021) ֆիլմերում, գրում է Daily Express թերթը։

«Հազվագյուտ մեքենաների սիրահարները հնարավորություն կունենան ունենալ ամենահայտնի մեքենաներից մի քանիսը, որոնք վարել է Ջեյմս Բոնդը․ Land Rover Defender SVX-ը և Aston Martin DBS Superleggera-ն»,- գրում է պարբերականը:

Bonhams-ը պարզաբանել է, որ ցանկացողները կկարողանան լոտերը տեսնել արդեն ավանդական Goodwood Motor Racing փառատոնում։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ից 26-ը։

Aston Martin-ի նախնական գինը 250.000 ֆունտ է (307.000 դոլար): Թե որքան է գնահատվել երկրորդ մեքենան, չի նշվում։ Առևտրի տան ներկայացուցիչներն ակնկալում են երկու մեքենայի համար ստանալ առնվազն 400-500 հազար ֆունտ (492-615 հազար դոլար):

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում