Այսօր զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզպետարանում, սակայն ինչպես ավելի վաղ նշել էինք, գլխավոր դերակատարները՝ իրավախախտման «դաբռո» տվողները, մնացել են անձեռնմխելի` մարզպետ, փոխմարզպետ։
Այս համատեքստում ուշագրավ դեպքի հետ ծանոթացնենք ընթերցողին. փոխմարզպետ Ջանիկ Բազեյանը, 2011 թվականին խախտելով ՃԵ կանոնները, դարձել է քաղաքացի Էմմա Թումանյանի մահվան պատճառը` իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով կնոջը։
Սակայն պատժի փոխարեն Բազեյանը «դատապարտվել է» փորձաշրջանի։
Ըստ երևույթին, Ջանիկ Բազեյանը իմունիտետ ունի քրեական հանցանքներով պատասանատվության չենթարկվելու հարցում։
