copy image url
Ավելին 2 ժամ առաջ - 21:52 07-09-2026

Աշխատեք ամսական 10 000 դոլար՝ պաղպաղակ ուտելու համար. Սնուփ Դոգը փնտրում է պաշտոնական համտեսող

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը և Deel հարթակը հայտարարել են յուրահատուկ աշխատատեղի մասին՝ փնտրելով երաժշտի Dr. Bombay պաղպաղակի ապրանքանիշի առաջին պաշտոնական համտեսողին։

Աշխատանքը նախատեսված է 3 ամսվա համար, իսկ աշխատավարձը կազմում է ամսական 10 հազար դոլար (ընդհանուր՝ 30,000 դոլար)։

Հայտեր կարող են ներկայացնել աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացողները, քանի որ պայմանագիրը հեռավար է։

Աշխատակցի հիմնական պարտականություններն են պաղպաղակի նոր համերի համտեսում և գնահատում։

Սոցիալական ցանցերի համար բովանդակության ստեղծում։ Նոր համերի ու թրենդների ընտրության հարցում թիմին աջակցություն։

Ընկերությունից նշում են, որ թեկնածուն պետք է լինի հետաքրքրասեր, ակտիվ սոցցանցերում, տիրապետի անգլերենին և պատրաստ լինի ազատ տնօրինել առաջիկա 3 ամիսները։

Հատկանշական է, որ ընտրված մասնակցին անձամբ զանգահարելու և շնորհավորելու է հենց ինքը՝ Սնուփ Դոգը։

Ամենից շատ դիտված