copy image url
Ներքին 36 րոպե առաջ - 16:12 09-09-2026

Ձեր հետևողական քայլերը կարևոր նշանակություն ունեն Տաջիկստանի պետականության ամրապնդման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բարեկամ ժողովրդին` Տաջիկստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ձեր ղեկավարությամբ իրականացվող հետևողական քայլերը կարևոր նշանակություն ունեն Տաջիկստանի պետականության ամրապնդման, երկրի տնտեսական զարգացման և քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործում։

Լիահույս եմ, որ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթները հետագայում ևս կշարունակեն նպաստել երկու պետությունների միջև փոխգործակցության հետևողական առաջմղմանը և ջանքերի մեկտեղմանը՝ ի նպաստ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման և երկկողմ համագործակցության հարստացման՝ տնտեսության, մշակութային–հումանիտար, գիտական ու կրթական ոլորտների հեռանկարային նախագծերով:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ