copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:20 25-05-2021

Հարի Փոթերի ակնոցը և Ինդիանա Ջոնսի գլխարկը աճուրդի են հանվել

Pop store հուշանվերային ընկերությունը հայտարարել է Լոս Անջելեսում աճուրդի բացման մասին, որի ընթացքում վաճառքի է հանվելու 1200 իր՝ հանրահայտ ֆիլմերից:
Աճուրդը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 1-ը: Հարի Փոթերի ակնոցը և Ինդիանա Ջոնսի գլխարկը համարվում են աճուրդի ամենապահանջված և ամենաթանկարժեք իրերը:

«Warner Brothers-ի արխիվն առաջին անգամ է վաճառքի հանում գավազանն ու ակնոցը, որը Դանիել Ռեդկլիֆը կրել է «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմաշարում նկարահանվելիս: Հատկանշական է, որ այդ իրերի վաճառքից ստացված հասույթի 100 տոկոսն էլ ուղղվելու է բարեգործությանը», - հայտնել են կազմակերպիչները:

Ըստ մասնագետների՝ Հարիսոն Ֆորդի կրած թավշյա գլխարկը «Ինդիանա Ջոնս» և «Դատաստանի տաճարը» ֆիլմերում գնահատվել է 250-ից 350 հազար դոլար:

Հայտնի է, որ աճուրդում «Տերմինատոր 2», «Բեթմեն» ֆիլմերից նույնպես որոշ իրեր կլինեն :

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը