copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:24 05-04-2022

Վրաստանում անհեթեթ են անվանել ՌԴ-ում ապրանքների մաքսանենգության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարություններն այն մասին, թե իբր Վրաստանը փորձում է օգնել Ռուսաստանի Դաշնությանը պատժամիջոցային ապրանքների մաքսանենգության հարցում, անհիմն են ու անհեթեթ։ Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Վրաստանի ֆինանսների նախարարությունն արձագանքում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարություններին այն մասին, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ համաձայնեցրել է մաքսանենգ ճանապարհով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների Վրաստանի տարածքով փոխադրումը, և հայտարարում է, որ դա ոչ մի կերպ չհիմնավորված և անհեթեթ մեղադրանք է»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ՌԴ-ի դեմ արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների սահմանումից հետո Վրաստանն առաջին իսկ օրվանից ապրանքների խիստ հսկողություն է իրականացնում բոլոր անցակետերում։ Ցանկացած ռազմական և երկակի նշանակության ապրանք ենթարկվում է մանրակրկիտ ստուգման, հավելել են ֆինանսների նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց