copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:06 02-03-2022

Գյումրեցի ընդդիմադիր գործչին հրավիրել են ԱԱԾ

ԱԱԾ-ն գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանին հրավիրել է՝ իրեն հայտնի ինֆորմացիան փոխանցելու: Այսօր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։

«Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշ ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։ Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է, կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրում։ Կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ մոտ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Պողոսյանը:

Նա նաև ասել էր, որ եթե ԱԱԾ-ն հետաքրքրություն դրսևորի, ապա պատրաստ է իր ունեցած ողջ տեղեկությունը փոխանցել: ԱԱԾ-ից արձագանքել են, խնդրել, որ ինֆորմացիան փոխանցի. « Ես դա սիրով արեցի, քանի որ ինձ համար շատ մտահոգիչ է, որ Գյումրիում կա ադրբեջանական ռադիո»,- Oragir.news- ին փոխանցեց Պողոսյանը:



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը