Ավելին 4 տարի առաջ - 19:59 23-02-2022

Դուբայում ապագայի թանգարան են բացել

Դուբայում տեղի է ունեցել Ապագայի թանգարանի բացման արարողությունը։ Ֆուտուրիստական ​​շենքն արդեն սկսել է ընդունել իր այցելուներին։ Այս մասին փետրվարի 22-ին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։
Շենքն անվանում են ճարտարապետական ​​հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնով և առաջադեմ տեխնոլոգիայով այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic ամսագրի կողմից ճանաչվելով մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը:
Այս պահին գործող տեխնոլոգիաների ցուցադրությունը ներկայացված է հինգ տարբեր թեմաներով, նվիրված՝ տիեզերական ճանապարհորդության և տիեզերքի ապագայի, կյանքի, կլիմայի փոփոխության և էկոլոգիայի, առողջության թեմաներին:
Ընդհանուր առմամբ, 77 մետր բարձրությամբ յոթհարկանի շենքը զբաղեցնում է 30000 քառակուսի մետր տարածք, որի հեղինակն էմիրաթցի նկարիչ Մաթթար բին Լահեյն է, իսկ ճակատային 1024 սալերը պատրաստվել են ռոբոտների միջոցով։ Բացի այդ, թանգարանը շրջապատված է 80 տեսակի բույսերով զբոսայգով, որոնք խնամում է խելացի ոռոգման ավտոմատ համակարգը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ