copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:23 03-09-2021

Դուբայում մեկ ամիս դասական երաժշտություն կհնչի՝ այդ թվում հայ երաժիշտների կատարմամբ

InClassica 10-րդ միջազգային փառատոնն այս տարի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում է հավաքել հայտնի երաժիշտների, նվագախմբերի եւ դիրիժորների, որոնց թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը SAMIT Event Group-ի հետ համատեղ, մեկնարկել է օգոստոսի 28-ին։

Հիմնադրամը նախատեսում է առաջիկայում համերգային շարք անցկացնել աշխարհի լավագույն դահլիճներում։ 20 համերգներից մեկն էլ կանցկացվի Հայաստանում՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակում։

Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։ Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնում ներգրավված են մեծանուն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը