Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:57 24-01-2022

COVID-ի նոր շտամները կարող են ավելի վարակիչ լինել․ ԱՀԿ

Կորոնավիրուսի ապագա շտամները կարող են Օմիկրոնից ավելի վարակիչ լինել: Որքան շատ է հիվանդությունը շրջանառվում, այնքան այն փոփոխվելու ավելի շատ հնարավորություններ ունի, ասում է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն։

«Օմիկրոն»-ը վերջին տարբերակը չի լինելու, որը մենք կքննարկենք, և հավանական է, որ ապագայում ավելի մտահոգիչ տարբերակներ ի հայտ գան», - ասել է փորձագետը:

Կերկհովեն նշել է, որ այսօր ոչինչ հայտնի չէ կորոնավիրուսի նոր շտամների հատկությունների մասին, բայց կարելի է վստահ լինել, որ դրանք ավելի վարակիչ են լինելու, քանի որ յուրաքանչյուր հաջորդ շտամ փորձում է գերազանցել նախորդին։

ԱՀԿ փորձագետի խոսքով՝ անհրաժեշտ է նվազեցնել հիվանդության նոր տարբերակների ի հայտ գալու հավանականությունը, որպեսզի կանխվեն լուրջ հետևանքները և առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ