Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 12:24 13-08-2026

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։