Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 17:03 13-08-2026

Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գրեթե երկու ամիս առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացավ դերասան, բլոգեր Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը՝ Ալետան։ Ընտանիքի համար այս ծանրագույն կորստից հետո Նորայրի կինը՝ Լուսինե Թովմասյանը, հանդես է եկել հերթական հրապարակմամբ։

Ալետայի մահից հետո ընտանիքը դեռևս փորձում է ուշքի գալ ու սովորել ապրել անդառնալի կորստի հետ։ Լուսինե Թովմասյանը, ով շատ մտերիմ էր տալի հետ, սոցիալական էջում կրկին կիսվել է հիշողություններով ու արտահայտել իր ցավը։

Հրապարակված լուսանկարին կից Լուսինեն կատարել է կարճ մակագրություն.

«Ոչ մի օր առանց քեզ»,- գրել է բլոգերը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նորայր Նիկոյանն էլ էր հայտնել, որ թեև անսահման դժվարությամբ, բայց փորձում է քայլ առ քայլ վերադառնալ իր մասնագիտական աշխատանքին ու նկարահանումներին։