Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող 313,219,658 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։
Ըստ հիմնավորման՝ անշարժ գույքն օգտագործվելու է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան կառուցելու նպատակով։