Տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում Պաշտպանության նախարարությունում. պաշտպանական գերատեսչությունը լուծում է արդեն կնքված պայմանագրերը։
Զարմանալի է այդ պայմանագրերի լուծման պատճառաբանությունը. դրանց կնքմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում տվյալ գումարները չնախատեսելու (չհայթայթելու - խմբ.) հիմքով։

«Արմստրոյ» և «Մալկ» ՍՊԸ-ները շինարարության և քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններ են, ինչը ենթադրում է, որ պայմանագրերի բնույթը եղել է ամրաշինական աշխատանքներին առնչվող։ Սա տեղի է ունենում 2 զուգահեռ զարգացող իրադարձությունների համատեքստում։

Առաջինը` տարբեր փորձագետներ պնդում ու ապացուցում են, որ Հայաստանի բյուջեն ըստ էության մեծ դեֆիցիտ ունի։ Երկրորդ` լուրեր են պտտվում, որ չափազանց լարված են Նիկոլ Փաշինյան - Սուրեն Պապիկյան հարաբերությունները։