Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 16:20 13-08-2026

Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երեկ Գյումրիում մեծ շուքով տեղի է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանի մենահամերգը։ Համերգն աչքի է ընկել ոչ միայն հանդիսատեսով ու կատարումներով, այլև գյումրեցի երկրպագուների յուրահատուկ ու զվարճալի արձագանքներով։

Էրիկ Կարապետյանի համերգը Գյումրիում իսկական տոն է դարձել քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Հանդիսատեսը ջերմորեն է ընդունել երգչին՝ բոլոր հիթերը կատարելով նրա հետ միասին։

Էրիկը իր ինստագրամյան հարթակում կիսվել է համերգի ջերմ կադրերով, որտեղ աչքի է ընկել համերգին ներկա գտնվող տղաներից մեկի պատրաստած պաստառը։ Էրիկի երկրպագուն ձեռքին պահել էր մի ցուցապաստառ, որի վրա գյումրվա կոլորիտային հումորով գրված էր.

«Էրիկ ջան, սառոչկեդ հանի, վրես գցի, մեռնեմ ջանիդ»։

Այս ինքնատիպ ու հումորային ուղերձն անմիջապես գրավել է ներկաների ու երգչի ուշադրությունը: